Կինը բացահայտել է փեսացուի դավաճանությունը՝ լուսանկարում պատկերված բթամատի միջոցով
ԱյլTikTok-ի օգտատեր Ջեդան կարողացել է բացահայտել փեսացուի դավաճանությունը՝ շնորհիվ մի փոքրիկ դետալի՝ ֆիքսված մեկ այլ աղջկա լուսանկարում: Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղջիկը պատմել է, որ սկզբում նկատել է իր ընկերոջ նախաճաշի պատվերը՝ մեկ այլ օգտատիրոջ սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ։ Կադրի մեջ է հայտնվել նաև սիրելիի բութ մատը։ Ջեդան ասել է, որ անմիջապես ճանաչել է նկարի բթամատը և սկսել է կասկածել:
Հետո, երբ տեսել է ուտելիքը, արդեն ավելի վստահ էր, քանի որ այն նույնն էր, ինչը նա սովորաբար պատվիրում է նախաճաշի համար։ Բավարար տեղեկություններով զինված՝ նա որոշել է դա քննարկել իր զուգընկերոջ հետ և շուտով լքել է նրան, թեև տղան հերքել է` հայտարարելով, թե չգիտի` ինչի մասին է խոսում Ջեդան: