Արեստովիչը սպառնացել է Բայդենին
ԱշխարհՈւկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ԱՄՆ իշխանություններին խոստացել է «օրինակելի հիստերիա», եթե Վաշինգտոնը հրաժարվի Կիևին համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) մատակարարել, հաղորդում է ուկրաինական Страна.ua-ն։
Ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ առաջիկայում համապատասխան որոշում կկայացվի Սպիտակ տանը։
«Շուտով մենք կհասկանանք՝ դրանք մատակարարվու՞մ են, թե ոչ... Եթե չտան, մենք օրինակելի հիստերիա կկազմակերպենք», - ասել է Արեստովիչը։
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին հայտարարությունը` Ռուսաստանի Դաշնության տարածքը հրթիռակոծելու ունակ հեռահար հրթիռներ մատակարարելուց հրաժարվելու մասին՝ խորհրդականն ասել է, որ Կիևի համար «նույնիսկ 70 կմ-ը` գլխիկով, բավական է»։