Պատժամիջոցների թուլացո՞ւմ. Արևմուտքը ուկրաինական հացահատիկը արտահանելու է Բելառուսի տարածքով
ԱշխարհԱրևմուտքը ցանկանում է ուկրաինական հացահատիկ Բելառուսի տարածքով արտահանել Լիտվայի Կլայպեդա նավահանգիստ, բայց պատժամիջոցները չեն պատրաստվում չեղարկվել։
Եվրահանձնաժողովը կտրականապես բացառում է սահմանափակումների թուլացումը, գրում է Frankfurter Allgemeine-ը։ Ենթադրվում է, որ դեպի Մինսկ ծառայությունների համար գանձվելու են միայն տարանցման վճարներ։
Միաժամանակ, Բրյուսելն ու Վիլնյուսը հույս ունեն, որ Մինսկը բաց է գործարքի համար՝ առանց պատժամիջոցների հարցը քննարկելու։