«Օտար բառերի գերակայությունը վտանգավոր է մեր մշակույթի համար». Վ. Կոնստանտինով
Աշխարհ«Օտար բառերի գերակայությունը վտանգավոր է մեր մշակույթի և լեզվի համար․ ժամանակն է վերջ տալ դրան»: Ղրիմում անգլերեն բառերին փոխարինող բառարան է պատրաստվել։ Այս մասին Crimea 24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը։ Նա հավելել է նաև, որ բառարանը կներկայացվի «Ռուսերեն մեծ խոսք» միջազգային փառատոնի շրջանակներում։
«Շատ գեղեցիկ բառարաններ ենք պատրաստել։ Դրանք պարունակում են փոխառված բառերի ռուսերեն տարբերակները»,- ասել է Կոնստանտինովը։
Ավելի վաղ Կոնստանտինովն նշել էր, որ անտեղի է համարում դպրոցներում անգլերենը պարտադիր դարձնելը։ Նրա կարծիքով՝ պետք է ավելի շատ ժամանակ հատկացնել մայրենի լեզվին։