Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային
Արտակարգ Պատահար
Հունիսի 5-ին, ժամը 16։11-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշավանք վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Ե․ Պ․-ին (ծնված 1998 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն, մոտ 2 կմ պատգարակով իջեցրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի ԲԿ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ