Կոտայքում 23-ամյա վարորդը Lada Niva-ով վրաերթի է ենթարկել 31-ամյա հետիոտնին, նա հոսպիտալացվել է
Արտակարգ Պատահար
Երեկ՝ հունիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 21։15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Հակոբ Մ-ն Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում իր վարած Lada Niva 2121 Urban մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Վոլոդյա Մ-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ