Մահացել է Bon Jovi-ի համահիմնադիր, կիթառահար Ալեք Ջոն Սաչը
ԱյլՄահացել է Bon Jovi-ի բաս կիթառահար և համահիմնադիր Ալեք Ջոն Սաչը։ Նա 70 տարեկան էր։ Այս մասին հայտնում է ռոք խմբի մամուլի ծառայությունը, փոխանցում է REN TV-ն։
Մեր սիրելի ընկեր Ալեք Ջոն Սուչը մահացել է: Ալեքը խմբի ստեղծման օրից նրա անբաժանելի մասն էր։ Մենք կկարոտենք նրան»,- ասվում է խմբի՝ սոցիալական ցանցում արված գրառման մեջ:
Երաժիշտը խմբում նվագել է 11 տարի, նա լքել է խումբը 1994 թվականին։ Թիմը հիմնադրվել է 1983 թվականին, այդ ընթացքում թողարկվել է 15 ստուդիական ալբոմ։