«Շնորհակալություն արյունահեղության համար». Ուկրաինայի եպիսկոպոս
ԱշխարհՈւկրաինայի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս մետրոպոլիտ Լոնգինը քննադատել է պատրիարք Կիրիլին պատերազմին աջակցելու համար։
Հունիսի 6-ի կիրակնօրյա քարոզի ժամանակ նա ասաց՝ դիմելով Կիրիլիին. «Շնորհակալ եմ, Վեհափառ Տեր, արյունահեղության ձեր մեծ օրհնության համար․ սա անաստվածություն է և դուք պատասխան կտաք, ինչպես նաև նրանք, ովքեր օրհնում են պատերազմը, պատասխան կտան Աստծո առաջ»։
Բանն այն է ,որ պատրիարք Կիրիլը չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա. իր քարոզների ժամանակ նա ասել է, որ «ութ տարի շարունակ փորձեր են արվում ոչնչացնել այն, ինչ կա Դոնբասում»։
Կիրիլը նաև սրբապատկեր է հանձնել Ազգային գվարդիայի ղեկավար Զոլոտովին, որպեսզի այն «ոգեշնչի երդում տվող երիտասարդ զինվորներին»։