Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Բորիս Ջոնսոնի հետ
ԱշխարհՆախօրեին Ուկրաինայի նախագահ՝ Վ. Զելենսկին իր Twitter-ում խոսել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ զրույցի մասին։
«Ես նրան տեղեկացրել եմ ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին և ստացել եմ Ուկրաինային պաշտպանական աջակցության նոր ուժեղացված փաթեթի հաստատում: Միացյալ Թագավորության հետ մենք ուղիներ ենք փնտրում սննդամթերքը մատակարարելու համար»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Ուկրաինային ուղարկում է M270 առաջադեմ բազմակի հրթիռային համակարգեր: