Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածությունները
ԱշխարհՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Ռուսաստանին և Թուրքիային հաջողվել է պայմանավորվել ուկրաինական մթերքների արտահանման նպատակով Սև ծովում նավերի ապաշրջափակման շուրջ։
«Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ղեկավարների միջև պարենային անվտանգության վերաբերյալ համաձայնագրերի համախմբման որոշումը կկայացվի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո»,- ասել է Կրեմլի մամուլի ծառայության ղեկավարը։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Կիևը դեռ համաձայնություն չի տվել, որ Թուրքիան օգնի մաքրել Սև ծովը ուկրաինական հացահատիկով նավերի անցման համար։
Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն այս հարցը կքննարկեն չորեքշաբթի՝ հունիսի 8-ին Անկարայում կայանալիք բանակցությունների ժամանակ։
Սերգեյ Լավրովն այսօր կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ այս հարցում «վերջնական կետը» «դեռ պետք է ասեն առաջնորդները»։