Հունիսի 3-ը ամենացավոտ օրերից մեկն է լինելու նոյեմբերի 9-ից հետո․ Արամ Վարդևանյան
Քաղաքական
Հունիսի 3-ը ամենացավոտ օրերից մեկն է լինելու նոյեմբերի 9-ից հետո, որովհետև հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության բարբարոսություններով հպարտանում էին թուրքերը, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հավելեց՝ իրենք իզուր չեն ասում, որ կանանց, տարեցներին ծեծող ոստիկանը ոստիկան չէ։
«Նաև դրա համար ենք ասում, որ նրանք հանցագործ են, ոչ թե ոստիկան»,- ասաց Վարդևանյանը։
Պատգամավորը հիշեցրեց նաև օրենքի պահանջը՝ ոստիկանությունը պարտավոր է աջակցել խաղաղ հավաքներին։
«Պարտավոր են, և երբ ոստիկանական սադրանք է լինում Պռոշյան-Դեմիրճյանի վրա, դրա մեղավորը միայն ոստիկանն է, որովհետև նա ոստիկան չէ, հանցագործ է»,- ասաց Արամ Վարդևանյանը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ