Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի արտգործնախարարները կհանդիպեն Բաքվում
ԱշխարհՀունիսի 27-ին Բաքվում տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ղազախստանի արտգործնախարարներ Մեւլjութ Չավուշօղլուի, Ջեյհուն Բայրամովի եւ Մուխթար Թլեյբերդիի եռակողմ հանդիպումը, հայտնում է Interfax-ը։
«Հունիսի 27-ին Բաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումը»,- երկուշաբթի օրը Անկարայում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ճեպազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Բացի այդ, նա ասել է, որ առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի արտգործնախարարների երկկողմ եւ եռակողմ ձեւաչափով, ապա Թուրքմենստանում երեք երկրների ղեկավարների գագաթաժողովը։
Չավուշօղլուն հավելել է, որ 2021 թվականի վերջին Թուրքիայի արտաքին առեւտրաշրջանառությունը հասել է 30 միլիարդ դոլարի։