Փեսան դիպել է հարսի պարանոցին ու ամուրի մնացել
Հնդկաստանի Կարնատակա նահանգում հարսանիքը չեղարկվել է այն բանից հետո, երբ հարսնացուն զայրացել իր փեսայի կողմից հպման պատճառով: Այս մասին հայտնում է News 18-ը։
Հարսանիքին մասնակցել է 500 հյուր։ Տեղի սովորության համաձայն՝ հարսն ու փեսան պետք է ծաղկեպսակներ փոխանակեին։ Երբ փեսան կնոջ վզից ծաղկեպսակ է կախել, նա անսպասելիորեն դեն է նետել այն և լքել սրահը, որտեղ տեղի էր ունենում արարողությունը։ Նրա խոսքով՝ փեսան ձեռքով դիպել է իր պարանոցին։
Փեսայի հարազատները վիրավորվել են այս պահվածքից և նախընտրել են, որ նա ամուրի մնա։ Դա հանգեցրել է երկու կողմերի միջև կատաղի վեճերի։ Խնդիրը լուծելու համար ստիպված են եղել միջամտել իրավապահ մարմինները։
Ոստիկանները փորձել են լուծել երկու կողմերի միջև կոնֆլիկտը, սակայն փեսայի ընտանիքը կտրականապես հրաժարվել է հարսանիքի կազմակերպումից։ Արարողության համար պատրաստված սնունդը բաժանվել է տեղի դպրոցներին։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է