Կադիրովը նշել է Ուկրաինայում հատուկ գործողության ավարտի պայմանը
ԱշխարհՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նշել է Ուկրաինայում հատուկ գործողության ավարտի պայմանը։ Համապատասխան տեսաուղերձը նա հրապարակել է Telegram ալիքում։
Հանրապետության ղեկավարի խոսքով՝ ռազմական գործողությունները պետք է շարունակվեն մինչև Արևմուտքի կողմից հակառուսական պատժամիջոցների ամբողջական չեղարկումը և ոչ բարեկամ երկրների հրապարակային ներողությունը։
«Պատերազմը պետք է տևի այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն հանել բոլոր պատժամիջոցները և ներողություն չեն խնդրել։ Պատերազմ հանուն լավի, պատերազմ՝ հանուն մարդկանց երջանկության։ Կռվելը հաճույք է, մենք ստանում ենք այդ հաճույքը։ Ինչպես ասել է Վլադիմիր Վլադիմիրովիչը [Պուտինը], մենք կմեռնենք որպես նահատակներ, իսկ նրանք կսատկեն»,- ասել է Կադիրովը։