Թուրքիան հայտարարել է երկրում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացման մասին
ԱշխարհՀունիսի 20-ից 28-ը Թուրքիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորավարժություններ՝ Ramstein Dust II-2022-ը (RADU II-22)։ Դրա մասին հայտնել են երկրի ազգային պաշտպանության նախարարությունում, փոխանցում է РИА Новости-ն։
«Սարքավորումը Թուրքիա է տեղափոխվել հունիսի 5-ին RADU զորավարժությունների շրջանակում, որը կանցկացվի հունիսի 20-ից 28-ը»,- հայտնել են թուրքական նախարարությունից։ Նշվում է, որ զորավարժությունները կանցկացվեն «Anatolian Eagle 2022» միջազգային ուսումնական դասընթացի հետ համատեղ, որը ուսուցանում է օդային գործողությունների մեթոդներ Կոնիայի երրորդ հիմնական ռեակտիվ բազայի հրամանատարության բազայում։