Առաջարկել են արտգործնախարարների նիստն անցկացնել այլ երկրում․ «Փաստ»
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 10-ին Երևանում պետք է կայանա ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստը։ Այս տարի Հայաստանը ռոտացիոն սկզբունքով նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ Նշյալ նիստի հետ կապված՝ նախատեսվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան։ Սակայն ամեն բան այդքան էլ հարթ չէ։
Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսական կողմը դիմել է Հայաստանին՝ առաջարկելով նիստն անցկացնել ՀԱՊԿ որևէ այլ երկրում՝ հաշվի առնելով Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը։ Թե ինչ են պայմանավորվել, ինչ պատասխան է տրվել Հայաստանից, ճշտել չհաջողվեց»: