Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Ո՞ւմ մեղքով է տապալվել խոշոր ծրագիրն Արցախում, և ինչո՞ւ չի ընտրվել ավելի էժան տարբերակը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «2021 թ.-ի հուլիսի 16-ին Արցախի Հանրապետության և «Նավասարդ Ագրոյի» միջև՝ ի դեմս ՍՊԸ-ի հիմնադիր Գարիկ Նավասարդյանի, կնքվել էր հուշագիր, որի համաձայն, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում մինչև նույն թվականի նոյեմբերի 16-ը պետության միջոցներով պետք է կառուցվեր թռչնաֆաբրիկա:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասում է ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանը:

Համացանցում այս մասին տեղեկատվության փնտրտուքը ևս անարդյունք չի մնում: ԱՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2021 թ.-ի հուլիսի 17ին Արայիկ Հարությունյանն ընդունել է «Նավասարդ Ագրո» ՍՊԸ հիմնադիր Գարիկ Նավասարդյանին և գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, «թռչնաբուծարանի կառուցման ու թռչունների ձեռքբերման պարտավորությունը ստանձնում է պետությունը, իսկ ծրագրի կառավարումն ու արտադրանքի իրացումը՝ «Նավասարդ Ագրո» ընկերությունը: Ծրագրի շնորհիվ լուծվելու է շուրջ 50 ընտանիքի զբաղվածության հարցը. յուրաքանչյուր ընտանիք խնամելու է 300 թև թռչուն, ինչի համար ամեն ամիս ստանալու է մոտ 120 000-150 000 դրամ եկամուտ»:

Ենթադրելի էր, որ եթե հիմա այցելենք Մաճկալաշեն, ապա կտեսնենք այնտեղ գործող թռչնաֆաբրիկա, բայց պարզվում է, որ իրականությունն այլ է: Այսօր Գարիկ Նավասարդյանին մեղադրում են, որ վերջինս հափշտակել է հավերի ձեռքբերման համար տրամադրված գումարը: Բայց ամեն ինչի մասին՝ ըստ հերթականության:

Արմինե Մելքոնյանն ասում է՝ պատերազմի ժամանակ Հաթերք գյուղից տարհանված բնակիչներին տեղավորել էին Սևանի ափին, և Գարիկ Նավասարդյանի ու իրենց ընկերների հետ լուծում էին նրանց սննդի հարցը:

«Այդ օրերին անգամ մեկ ձու չենք վաճառել, ամբողջը տրվել է տարհանվածներին ոչ միայն Սևանում, այլ նաև մյուս շրջաններում: Նաև բանակ ենք ուղարկել: Ես սրա մասին չէի խոսի բնավ, ուղղակի այս իրավիճակում բարձրաձայնում եմ՝ ցույց տալու, թե ինչպիսին է Գարիկի նվիրվածությունը հայրենիքին ու մարդուն: Պատերազմն ավարտվեց: Գարիկն ասաց՝ այն ծրագիրը, որոնք «Ապագա» և «Դար» հիմնադրամների միջոցով իրականացնում ենք մեր գյուղում, նաև Արցախում կյանքի կկոչենք:

Գաղափարը հետևյալն է՝ 300 հավ ենք տալիս գյուղացիներին, նրանք ձուն վաճառում են «Նավասարդ Ագրոյին», օգուտ ստանում, իսկ «Նավասարդ Ագրոն» այդ ձվի ողջ սպառումը վերցնում է իր վրա. մենք համապատասխան պայմանագրեր ունենք և ապրանքն արտահանում ենք Ռուսաստանի Դաշնություն: Երբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին ներկայացրեցինք ծրագիրը, հավանեց, տվեց իր համաձայնությունը՝ ասելով, որ սկսենք աշխատանքները: Թռչնաֆաբրիկայի կառուցման գումարը՝ շուրջ 323 մլն դրամ, տալու էր Արցախի կառավարությունը, իսկ թռչնաֆաբրիկան կառուցելուց հետո պետության ֆինանսավորմամբ (52 մլն դրամ) «Նավասարդ Ագրոն» պետք է ձեռք բերեր 15 հազար թև թռչուն: Այսինքն՝ հուլիսի 16-ի հուշագրի համաձայն, թռչնաֆաբրիկան պետք է կառուցվեր, ներքին բաժանում արվեր 50 գյուղացու միջև, որով ամեն գյուղացի իր հատվածում պետք է պահեր 300 հավ: Որպես թռչնաֆաբրիկայի կառուցման տարածք ընտրվեց Մաճկալաշեն գյուղը, որն անմիջապես թշնամու հետ սահմանին է: Դա մեր առաջարկն էր, որպեսզի սահմանային գյուղը զարգանար, սահմանը չդատարկվեր»,-ասում է ՍՊԸ-ի գործադիր տնօրենը:

Սա այն կարևորագույն ծրագրերից կարող էր լինել, որն իրականացվելու էր պատերազմից հետո վերհառնող Արցախում, բայց ամեն ինչ այլ ուղղությամբ է գնում:

«Ասված էր, որ նոյեմբերի 15-ին թռչնաֆաբրիկան պետք է պատրաստ լիներ: Սեպտեմբերի 5-ին մենք 16 հազար թև ճուտ էինք բերել Հայաստան: Ինչո՞ւ 16 հազար, որովհետև 1000-ը կարող էր ճանապարհին սատկել: Բայց որակով էին, ընդամենը 400-ն էր սատկել: Հունվարի 5-ին պետք է լրանար հավերի 120 օրականը: Մինչ այդ ոչ մեկ անգամ ասել ենք, որ հավերը պահելու համար լրացուցիչ գումար չունենք, արագացրեք թռչնաֆաբրիկայի կառուցումը: Իրենք բանավոր կերպով հազար երդում ու խոստում տվեցին, բայց մինչ օրս թռչնաֆաբրիկան պատրաստ չէ: Միայն պատերն են կանգնեցրել, իսկ կոմունիկացիաներ, ներքին աշխատանքներ, սարքավորումների տեղադրում, որևէ բան արված չէ: Մի քանի ամիս առաջ, երբ այցելեցինք Արցախ, Գարիկն ասաց՝ հոսանքի հարցը լուծեք, ես բերեմ մարդիկ, թող սարքավորումները միացնեն: Բայց ո՛չ ջուր բերվեց, ո՛չ հոսանք»,-պատմում է մեր զրուցակիցը:

Պարզվում է, սակայն, որ սա միայն պատմության սկիզբն է: «Մի քանի օր առաջ Սևանի ոստիկանները Գարիկին ասում են՝ պետք է գաս ոստիկանություն: Գնում է ոստիկանություն, այնտեղից նրան միանգամից տանում են Արցախ: Երբևէ ծանուցում չի ուղարկվել նրա հասցեին առ այն, որ Գարիկ Նավասարդյանն, օրինակ՝ հրավիրվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտե, քանի որ ընթանում է ինչ-որ դատական գործընթաց, և նա պետք է, ասենք, վկայություն տա: Ո՛չ հեռախոսով, ո՛չ գրավոր տարբերակով նա նման ծանուցում չի ստացել: Սա արդեն օրենքի մեկ խախտում: Հաջորդը՝ ֆերման պատրաստ չէ, բայց ասում են՝ դու գումարը յուրացրել ես: Որևէ մեկը Գարիկից գրավոր ձևով հավ ուզե՞լ է, ոչ, այդ դեպքում ինչի՞ց եք եզրակացրել, որ նա գումարը յուրացրել է և հավ ձեռք չի բերել: Գարիկն օրերս էլ ասաց՝ դուք ֆերման սարքեք, ես հավը բերում եմ, ինչո՞ւ եք այս թատրոնը սարքում: Մեզ համար հիմա պարզ է, թե ինչու են սարքում: Ի սկզբանե մենք իրենց ասացինք, որ շինարարությունը կարելի է իրականացնել 170 մլն դրամով: Բայց իրենք մերժեցին՝ ասելով, որ իրենց ուզած շինարարը պետք է լինի, ծրագրի արժեքն էլ կազմի 327 մլն դրամ: Այստեղից արդեն մնացած ամեն ինչը ենթադրելի է: Մենք բոլոր այս փաստերը կներկայացնենք դատարանում: Այս ամբողջ ծրագիրը տապալվել է բացառապես ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանի մեղավորությամբ: Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին»,-հավելում է ՍՊԸ-ի գործադիր տնօրենը:

Նշում է՝ ընթացքում Գարիկը բազմիցս ասել է, որ կարող է շինարարներ տանել, որ գործը շուտ սկսեն, բայց նրան մերժել են՝ ասելով, որ պետք է իրենց շինարարները կառուցեն թռչնաֆաբրիկան: «Միայն ենթադրել կարելի է, թե իրենց շինարարների հետ ինչեր կարելի էր անել, իսկ օտար շինարարի հետ դա հնարավոր չէր անել: Արդյունքում ծրագիրը տապալվեց: Ես օրերս էլ այս օրինակը բերել եմ՝ թշնամին վեց ամսում քթներիդ տակ կառուցեց օդանավակայան, թունելներ, ստրատեգիական նշանակության կարևոր կետեր, դուք չկարողացաք մի թռչնաֆաբրիկա կառուցել ու այսպե՞ս եք Արցախը մինչև հիմա զարգացրել»,-եզրափակում է «Նավասարդ Ագրոյի» գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանը:

Գործի մասին իրավական տեսանկյունից մանրամասներ պարզելու համար կապ հաստատեցինք Գարիկ Նավասարդյանի փաստաբան Վլադ Հայրապետյանի հետ: «Գործը նախաքննության փուլում է: Ըստ իս, Գարիկ Նավասարդյանին ձերբակալելու կամ կալանավորելու որևէ հիմք չկա: Որոշակի հանգամանքներ իրավասություն կունենամ հայտնելու միայն Գարիկի թույլտվությունը ստանալուց հետո: Ներկա պահին Գարիկ Նավասարդյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Դատական ակտը, իհարկե, բողոքարկելու ենք: Այս պահի դրությամբ և՛ Գարիկ Նավասարդյանի, և՛ նախաքննության շահերից ելնելով սահմանափակվենք միայն այս ինֆորմացիայով»,«Փաստի» հետ զրույցում ասաց Հայրապետյանը՝ խոստանալով հետագա զարգացումների մասին հայտնել մեզ հետ զրույցում:

Հ. Գ. -«Փաստը» հետևելու է այս գործի ընթացքին, ներկայացնելու է մանրամասներ: Պատրաստ ենք հրապարակել նաև երկրորդ կողմի մեկնաբանությունն այս հարցի վերաբերյալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված