Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Աշտարակի քաղաքապետն անկուսակցական էր, հիմա ՔՊ-ական է դարձել․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որը հինգ ամիս է՝ կառավարում է մարզը, արդեն հասցրել է հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում։ Նրա մասին գրում են, թե թույլ մարզպետ է, մարզը չի կարողանում բռի մեջ հավաքել, ինքը չի կառավարում մարզը, իր փոխարեն օգնականն ու համայնքապետերն են կառավարում եւ այլն։

Մեզ հետ զրույցում նա, անդրադառնալով այս թեմային, ասաց․ «Ես չեմ ցանկանում արձագանքել նմանատիպ հարցերին, բնական է, որ կարան տարբեր բաներ գրեն, նորմալ եմ վերաբերվում»։

- Իսկ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք, օրինակ, նախկին մարզպետի, ՔՊ-ական մյուս պաշտոնյաների հետ։

- Բոլորի հետ հարաբերությունները շատ լավ են, աշխատանքային։

- Թալինում այդպես էլ ճգնաժամը չհանգուցալուծվեց, չկարողացաք այնպես անել, որ ձեր ուզած թեկնածուն ընտրվի, հիմա նոր ընտրություններ են լինելու, խնդիր չի՞ առաջանա Թալինում կառավարման առումով։

- Չեմ կարծում, որ խնդիր կառաջանա, իրա հունով գնում ա, նենց չի, որ ինչ-որ արհեստական մենք ուզեցել ենք անել։ Ավագանին նիստ չի գումարել, եւ օրենքով սահմանված կարգով լիազորություններն արդեն կորցրել է ավագանին, եւ վարչապետը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել, արտահերթ ընտրություն կլինի սեպտեմբերի 25-ին, ընտրության միջոցով արդեն կունենանք համայնքի նոր ղեկավար։

- Իսկ հիմա դա խնդիրներ չի՞ առաջացնում բյուջեի հաստատման, ծրագրերի իրականացման մասով։

- Բավականին շատ խնդիրներ առաջացրել է, բայց մենք փորձել ենք հարթել ու հնարավորին չափ ամեն ինչ անում ենք, որպեսզի խնդիրները մեղմենք։

- Դուք նաեւ ամեն ինչ անում եք, որ Ձեր թեկնածուներին, որոնք չեն ընտրվել, ամեն ձեւով նստեցնեք համայնքի ղեկավարի աթոռին, հիմա ձեր այդ քայլերի պատճառով որոշ համայնքներում ճգնաժամ է առաջացել։

- Ես համաձայն չեմ էդ կարծիքի հետ, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել օրենքի սահմաններում, եւ դրանից անդին ոչինչ չենք արել։

- Վանաձորում էլ տեսանք՝ ինչպես օրենքի սահմաններում ընտրվեց ընդդիմադիր թեկնածուն (Մամիկոն Ասլանյանը), որը հիմա կալանավորված է։ Թալինում էլ ձեր թեկնածուն՝ Տավրոս Սափեյանը, չհաղթեց օրենքի սահմաններում, բայց հիմա նորից արտահերթ ընտրություններ եք անցկացնում։

- Չէ, իրականում համաձայն չեմ էդ մտքի հետ, մենք ոչ մի բան զոռով չենք ուզում անել, ընտրությունների միջոցով կորոշվի։

- Այս հինգ ամսում, ինչ նշանակվել եք, մարզում ի՞նչ ծրագրեր եք հասցրել անել։

- Բավականին շատ փոփոխություններ ենք արել, հիմնականում՝ կրթության ոլորտում։ Աշխատանքային խումբ է ձեւավորվել, եւ խնայված գումարներով դպրոցներում առաջնահերթ խնդիրներն ուսումնասիրել ենք, Աշտարակը, Թալինն արդեն վերջացրել ենք, մնացած համայնքներում էլ՝ արդեն դպրոցներում աշխատանքներ ենք իրականացնում։ Նաեւ բավականին շատ ներդրումային ծրագրեր կան, որ մենք մեր հնարավորությունների չափով խթանում ենք եւ փորձում ենք օգտակար լինել։

- Այդ լուրերը, որ շրջանառվում են, թե Դուք չեք ղեկավարում մարզը, հիմա կարողանո՞ւմ եք մարզը Ձեր բռի մեջ պահել եւ փարատել այդ կասկածները։

- Հա, ասում են, որ իմ օգնականն է կառավարում, իմ օգնականը նաեւ Ազգային ժողովում էր իմ օգնականը, ու շատ նորմալ ինքն իր աշխատանքը կատարում է։

- Իսկ դեռ նախկինների թվերից ընտրված Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հետ ինչպիսի՞ն են հարաբերությունները։

- Ընտրվել ա նորից, մեր կուսակցական ընկերն ա, շատ լավ հարաբերություններ ունենք։

- Աշտարակի քաղաքապետը Ձեր կուսակցական ընկե՞րն է։ Ե՞րբ հասցրեց դառնալ ՔՊ-ական, անկուսակցական էր կարծես։

- Անկուսակցական էր, հիմա ՔՊական է։

- Ձե՞ր ջանքերի շնորհիվ է դարձել ՔՊ-ական։

- Ոչ, իր որոշմամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված