«Հայերը շատ գեղեցիկ են, Երևանը թոփ է». Նաստյա Իվլեևան այցելել է Հայաստան (լուսանկարներ)
Լուսանկարներ
Ռուսական հեռուստատեսության «Գիր ու արծիվ» ճամփորդական հաղորդաշարի նախկին հաղորդավար, բլոգեր Նաստյա Իվլեևան այցելել է Հայաստան։
Հաղորդավարուհին սոցցանցում մի քանի լուսանկար է հրապարակել՝ արված հայկական լեռների ֆոնին։ Դրանցից մեկի վրա նա թռչում է կարմիր օդապարիկով և դիտում Հայաստանի բնապատկերները։
«Բարի լույս, ընկերներ: Նաստյուշկա-Վտանգը վերադառնում է»,- լուսանկարը մակագրել է Իվլեևան։
«Այսօր երկու եզրակացություն. հայերը շատ գեղեցիկ են, Երևանը թոփ է: Կցանկանայի նշել հայ ժողովրդի հյուրընկալությունը, քանի որ ես արդեն չորս շիշ գինի ունեմ իմ սենյակում, և չգիտեմ, թե ինչպես եմ այս ամենը տանելու»,- ասել է նա բաժանորդներին ուղղված տեսաուղերձում։
Իվլեևան նշել է, որ ստիպված է եղել հավելյալ ճամպրուկ գնել, որպեսզի Երևանից տանի նվերները, այն է՝ 5 շիշ գինի, 1 շիշ կոնյակ, սպորտային կոշիկներ, թեյ, կլատչ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)