Հունաստանի վարչապետը դիմել է Թուրքիային
ԱշխարհՀունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երեքշաբթի օրը կոչ է արել Անկարային դադարեցնել երկկողմ հարաբերությունների վատթարացումը և միասին աշխատել Ուկրաինայից հացահատիկի արտահանման խնդրի վրա, հայտնում է Interfax-ը։
Վարչապետի խոսքով՝ երկու երկրներն էլ կարող են նպաստել աշխարհում պարենային խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ Ուկրաինայի նավահանգիստներից ծովային ճանապարհով հացահատիկի արտահանման հետ կապված խնդիրների լուծմանը։ «Ուկրաինայում արգելափակված հացահատիկը դուրս բերելու միակ ճանապարհը ծովային ճանապարհն է, և՛ Թուրքիան, և՛ Հունաստանը կարող են դերակատարություն ունենալ դրանում»,- ասել է Միցոտակիսը։
Թուրքիան և Հունաստանը վիճում են մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ Էգեյան ծովում կղզիների կարգավիճակի, Կիպրոսի և նավթի ու գազի հետախուզման շուրջ: Այն բանից հետո, երբ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսին ԱՄՆ կատարած այցի ժամանակ քննադատեց Անկարային, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ հրաժարվում է նրա հետ երկխոսությունից: