Բժիշկը թվարկել է գիրության հանգեցնող մթերքների կատեգորիաները
ԱյլԷնդոկրինոլոգ, սննդաբան և դիետոլոգ Ալեքսեյ Կալինչևը թվարկել է այն մթերքների կատեգորիաները, որոնք հանգեցնում են գիրության։ Նրա խոսքերը մեջբերում է URA.RU-ն։
Նրա խոսքով՝ պարզ ածխաջրերով հարուստ մթերքները, տապակած կամ յուղոտ մթերքները կարող են էապես վնասել առողջությանը՝ հրահրելով տարբեր հիվանդությունների զարգացում։
«Ես խորհուրդ կտայի բացառել կամ նվազագույնի հասցնել պարզ ածխաջրերով հարուստ մթերքները: Եթե դրանք շարունակաբար օգտագործեք, ապա վաղ թե ուշ ճարպը կսկսի կուտակվել»,- նշել է Կալինչևը։ Նա նշել է, որ եթե կա նախատրամադրվածություն, ժամանակի ընթացքում պացիենտի մոտ առաջանում է 2-րդ տիպի շաքարախտով հիվանդանալու վտանգ։ «Խոսքը քաղցր գազավորված ըմպելիքների, քաղցր մրգերի, հատապտուղների, չրերի, բարձրակարգ ցորենի ալյուրի և այլնի մասին է»,- մանրամասնել է դիետոլոգը։
Բժիշկը նշել է, որ յուղոտ մթերքները, հատկապես կարտոֆիլը, չիփսը կամ ճարպոտ խոզի միսը, մարդկանց մեծամասնության համար դժվարամարս են և տհաճություն են պատճառում։ Շատ ճարպերով հագեցած տապակած մթերքները նույնպես կարող են վնասել օրգանիզմին։
Դիետոլոգը եզրակացրել է, որ առողջ մարդը կարող է ուտել ամեն ինչ, բայց ողջամիտ քանակությամբ, մինչդեռ հիվանդը պետք է վերահսկի իր սննդակարգը և ուշադիր պլանավորի իր դիետան։