Կինն ամուսնացել է մահացած սիրեցյալի հետ
ԱյլՄեծ Բրիտանիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես է ամուսնացել իր սիրելիի հետ, ով մահացել է ծանր հիվանդությունից։ Այս մասին հայտնում է Metro-ն։
2018 թվականին Քեյթը (իր իսկական անունը չէ) ծանոթացել է ընկերների միջոցով Մարկ Ամոսի հետ, ով իրենից երկու տարով փոքր էր։ Մի քանի ամիս անց երիտասարդը խոստովանել է, որ ունի ընդհանուր փոփոխական իմունային անբավարարություն, ինչը բացասաբար է անդրադառնում թոքերի աշխատանքի վրա։ Սա Քեյթին չի անհանգստացրել, և մեկ տարի անց նա և Ամոսը դարձել են զույգ։
Երբ կինը նշելիս է եղել իր 27-ամյակը, Ամոսը նրան ամուսնության առաջարկ է արել, և նա համաձայնվել է։ Զույգը սկսել է պլանավորել իրենց հարսանիքը և քննարկել ապագա երեխաների մասին: Շուտով Քեյթը դուստր է լույս աշխարհ բերել։
Երեխայի ծնվելուց հետո Ամոսը հիվանդացել է թոքաբորբով։ Հիվանդանոցում նրան ասել են, որ նա ունի թոքերի գրանուլոմատոզ-լիմֆոցիտային ինտերստիցիալ հիվանդություն։ Բրիտանացին դժվարությամբ էր շնչում թոքերի մեջ սպիի պատճառով, որը խանգարում էր նրանց նորմալ գործել: Ի վերջո, բժիշկները նրան թթվածնի շարժական բալոն են տրամադրել ու ուղարկել տուն։
Սակայն Ամոսի վիճակը շարունակում էր վատանալ։ Բրիտանացին մահացել է 26 տարեկան դառնալուց մի քանի օր անց՝ չսպասելով հարսանիքին։
Քեյթը որոշել է, որ դա իր վերջին հնարավորությունն է ամուսնանալու իր սիրելիի հետ: Խորհրդանշական ամուսնությունը տեղի է ունեցել քահանայի ներկայությամբ, որին նա հրավիրել է թաղմանը։ Կինը մատանին դրել է մատին, իսկ հետո հանգուցյալին ու խոստացել հավերժ սիրել նրան։