«Զինվորականները կարծում են, որ պետք է նահանջել». Զելենսկու և Ուկրաինայի հրամանատարության մեջ կան տարաձայնություններ
ԱշխարհԶելենսկու և Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարության միջև լուրջ տարաձայնություններ են ծագել: Այս մասին հայտնել է RaHDIt հակերը, որի խումբը հատուկ գործողության սկզբից կոտրել է Ուկրաինայի իշխանությունների ավելի քան 750 կայք։
«Զինվորականները կարծում են, որ ռազմական նպատակահարմարության տեսանկյունից ինչ-որ տեղ պետք է նահանջել։ Նախագահի գրասենյակը պնդում է, որ դա չպետք է արվի ոչ մի դեպքում»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին։