Կիևում ցանկանում են, որ Թել Ավիվն իրենց վաճառի «Երկաթե գմբեթը»
ԱշխարհԿիևում ցանկանում են, որ Թել Ավիվն իրենց վաճառի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը, ինչպես նաև թույլ տա Գերմանիային մատակարարել «Սփայկ» հակատանկային համակարգեր։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկին։
«Ես ցանկանում եմ, որ Իսրայելի կառավարությունը դուրս գա իր հարմարավետության գոտուց և վերադառնա իրականություն», - ասաց նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն խնդրել է Թել Ավիվին հավանություն տալ հրթիռային համակարգերի փոխանցմանը Ուկրաինային, որոնք արտադրվում են Գերմանիայում իսրայելական գործարանում, սակայն մերժում են ստացել։