Արտակարգ դեպք. մարզահամերգային համալիրի հարակից տարածքում հայտնաբերվել է մարդու գանգ
Արտակարգ Պատահար
Հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մարզահամերգային համալիրի հարակից տարածքում ծառատունկ իրականացնելու ժամանակ հայտնաբերել են մարդու գանգ, գրում է shamshyan.com-ը։
Դեպքի մասին ահազանգել են ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ