ԱՄՆ-ն ցանկանում է հանել Բելառուսի դեմ կիրառված պատժամիջոցները. հայտնի են պատճառները
Աշխարհ
ԱՄՆ-ը քննարկում է Բելառուսի դեմ պատժամիջոցների մի մասի ժամանակավոր վերացումը՝ Ուկրաինայից հացահատիկ արտահանելու նպատակով։
Խոսքը բելառուսական պոտաշ պարարտանյութերի արդյունաբերության սահմանափակումների մասին է, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրները։
Փոխարենը ակնկալվում է, որ Մինսկը միջանցք կտրամադրի հացահատիկի բերքը Ուկրաինայից Կլայպեդա երկաթուղով փոխադրելու համար։
Ըստ թերթի՝ այս գաղափարը պաշտպանում են, մասնավորապես, ՄԱԿ-ի աշխատակիցները և որոշ դիվանագետներ։ Միաժամանակ, Զելենսկին նախօրեին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ չէ հացահատիկ արտահանել Բելառուսի տարածքով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ