Ղրիմը, ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Խերսոնը, Մելիտոպոլը և Աբխազիան կարող են ստեղծել միասնական առաջնություն
ԱշխարհՂրիմը, ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Խերսոնը, Մելիտոպոլը և Աբխազիան կարող են ստեղծել միասնական առաջնություն։ Այս պահին կողմերը քննարկում են համատեղ մրցաշար ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է RB Sport-ը։
Նշվում է, որ դա պայմանավորված է նրանով, որ մոտ ապագայում այս մարզերից ոչ մի ակումբ չի կարողանա դառնալ ՌՖՄ-ի անդամ և հանդես գալ Ռուսաստանի առաջնությունում՝ ՈՒԵՖԱ-ի անհամաձայնության պատճառով։ Միաժամանակ, միացյալ մրցաշարը չի ստեղծվի այնքան ժամանակ, քանի դեռ տարածքներն անվտանգ չեն։
Հաջորդ քննարկումը նախատեսված է հունիսի 12-ին Մոսկվայում։