Մոսկվայի գլխավոր ռաբբին լքել է Ռուսաստանը
ԱշխարհՄոսկվայի գլխավոր ռաբբի Պինկաս Գոլդշմիդտը լքել է Ռուսաստանը այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները նրանից պահանջել են հրապարակայնորեն աջակցել Ուկրաինայի դեմ պատերազմին։ Այս մասին Twitter-ում հայտնել է ռաբբի Ավիտալ Չիժիկ-Գոլդշմիդտի հարսը։
Ռաբբին իր ընտանիքի հետ Ռուսաստանից Հունգարիա է մեկնել պատերազմի սկսվելուց երկու շաբաթ անց։ «Այժմ նրանք աքսորված են այն համայնքից, որտեղ սիրում էին, կառուցում և մեծացնում իրենց երեխաներին ավելի քան 33 տարի»,- գրել է Չիժիկ-Գոլդշմիդտը։