Բեռլինում ամբոխի մեջ մխրճված հայազգի վարորդի մեքենայում գրություն է հայտնաբերվել. Bild
Արտակարգ Պատահար
Բեռլինում ամբոխի մեջ մխրճված հայազգի վարորդի մեքենայում ոստիկանները հայտնաբերել են գրություն, որում նա խոստովանում է կատարվածը։
Այս մասին գրում է Bild-ը՝ վկայակոչելով քննչական մարմիններում իր աղբյուրին։
«Սա ամենևին էլ պատահականություն չէ։ Խոսքը զանգվածային սպանության մասին է, սառնասիրտ մարդասպանի կողմից»,- ասել է աղբյուրը։
Վերջին տեղեկություններով՝ դեպքի հետեւանքով մեկ մարդ մահացել է, ութը՝ վիրավորվել, նրանցից վեցի վիճակը ծանր է։
Վարորդը բերման է ենթարկվել: Բեռլինի ոստիկանության տվյալներով՝ նա ազգությամբ հայ Գերմանիայի 29-ամյա քաղաքացի է։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է