Առողջապահության նախարարությունը դիմել է ԱԺ` քննելու պատգամավորների ցուցաբերած վարքագիծը
ՔաղաքականՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այսօր նախարարությունում տեղի ունեցած միջադեպին:
«Այսօր մի քանի սանձարձակ անձինք, սողոսկելով անվտանգության պատնեշների տակից, տարրական դաստիարակության կանոնները չպահպանելով` ներխուժեցին աշխատասենյակ, ճվճվացին, ձեռքերով թափահարեցին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին։
Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ, այլ օրենքով սահմանված հնարավորություն՝ հանդիպում նշանակել, նորմալ մարդու պես պայմանավորված ժամին գալ, անցագիրը ցույց տալ և ներս մտնել։
Նորից եմ կրկնում երեկվա ասածս՝ խուլիգանական դրսևորումները պետք է ոստիկանության և այլ ուժային կառույցների կողմից օրենքով սահմանված կարգով խստորեն կասեցվեն և պատժվեն՝ Հայաստանը օրենքի երկիր է»,- գրել է նա:
Նշենք, որ առողջապահության նախարարությունը դիմել է ԱԺ` քննելու պատգամավորների ցուցաբերած վարքագիծը:
«Հարց է առաջանում` արդյո՞ք ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը թույլ է տալիս նման գործելաոճ և արդյո՞ք այն հարիր է պատգամավորական մանդատին»,- ասված է հայտարարությունում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ