13-ամյա աղջիկը ձերբակալվել է 45-ամյա բռնաբարողի սպանության համար
ԱյլՀնդկաստանում 13-ամյա աղջիկ է ձերբակալվել՝ իր 45-ամյա բռնաբարողին սպանելու համար։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։
Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 17-ին Ռաջաստան նահանգում։ Հաջորդ օրը տղամարդու դին հայտնաբերել են հարազատները։ Չնայած պարանոցի հետքերի առկայությանը, ոչ ոք չէր կասկածում, որ հնդիկը բնական մահով չի մահացել։
Դիահերձումից հետո հայտնի է դարձել, որ տղամարդուն խեղդամահ են արել։ Որոշ ժամանակ անց իրավապահ մարմիններին հաջողվել է բացահայտել մարդասպանի ինքնությունը։ Հետաքննության արդյունքում բերման է ենթարկվել մահացածի 13-ամյա հարեւանուհին։ Քննիչների տվյալներով՝ տղամարդը վեց ամիս շանտաժի է ենթարկել և ստիպել աղջկան սեռական հարաբերություններ ունենալ իր և տեղի երեք այլ բնակիչների հետ։
Աշակերտուհին ներկայումս գտնվում է անչափահասների տանը: