67-ամյա Ֆրանսուա Օլանդն ամուսնացել է
ԱշխարհՖրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն ամուսնացել է դերասանուհու հետ: Նրա ընտրյալը 50-ամյա կինոդերասանուհի Ջուլի Գայեն է։ Զույգը միասին է արդեն ութ տարի։
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Տուլ քաղաքում, որտեղ Օլանդը երկար ժամանակ քաղաքապետ է եղել, հայտնում է France Info ռադիոկայանը։
Պետության նախկին ղեկավարի հարաբերությունները նախորդ ընկերուհու՝ լրագրող Վալերի Տրիերվեյլերի հետ ավարտվել էին 2014 թվականին՝ Գայեի հետ ունեցած սիրավեպից հետո։ Մեկ այլ ոչ պաշտոնական միություն՝ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության գործընկեր Սեգոլեն Ռոյալի հետ, Օլանդին չորս երեխա է պարգևել: Գայեն նաև երկու երեխա ունի նախորդ ամուսնությունից, որն ավարտվել է 2006 թվականին։