Էրդողանը կրկին դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը
ԱշխարհԱնկարան չի կարող հավանություն տալ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի մուտքին Հյուսիսատլանտյան դաշինք, քանի դեռ նրանք «աջակցում են ահաբեկչական կազմակերպություններին»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ Անկարայում կայացած բանակցությունների արդյունքներով կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
«ՆԱՏՕ-ն անվտանգության կազմակերպություն է, ոչ թե ահաբեկչությանը աջակցող կազմակերպություն։ Քանի դեռ շվեդական պետական հեռուստատեսությամբ հեռարձակվում են հարցազրույցներ ահաբեկիչների առաջնորդների հետ, մենք չենք կարող ողջունել այդ երկրի մուտքը ՆԱՏՕ։ Նույնը վերաբերում է Ֆինլանդիային»,- ասել է նա, փոխանցում է Anadolu-ն։
Նիկոլաս Մադուրոն, իր հերթին, նշել է, որ Թուրքիան «աշխարհաքաղաքական տեսանկյունից չափազանց կարեւոր դեր է խաղում աշխարհում»։