Շոտլանդիա - Հայաստան՝ 2։0 առաջին խաղակեսից հետո
Սպորտ
Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Գլազգոյում հյուրընկալվել է Շոտլանդիայի հավաքականին։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմն առաջին խաղակեսից հետո պարտվում է 0։2 հաշվով։
Առաջին 10 րոպեում Շոտլանդիայի թիմը 3 իրական գոլային պահ ստեղծեց։ Երկու անգամ դրությունը փրկեց դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, մեկ անգամ էլ՝ ուղղահայաց դարպասաձողը։
28-րդ րոպեին շոտլանդացիները կարողացան բացել խաղի հաշիվը։ Անգլիական «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Սթյուարտ Արմստրոնգի փոխանցումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ շոտլանդական «Սելթիկի» պաշտպան Էնթոնի Ռալսթոնը։
40-րդ րոպեին անկյունայինից անգլիական «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Ջոն Մաքգինի փոխանցումն արդյունավետ օգտագործեց անգլիական «Նոթինգեմի» պաշտպան Սքոթ Մաքենան, որն ավելացված երկրորդ րոպեին էլ գրավեց Հայաստանի թիմի դարպասը, սակայն VAR-ը ցույց տվեց խաղից դուրս վիճակ։
Ընդմիջում է։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում