Անձինք ոչ թե հանդիպում են ուզում, այլ ուղղակի բեմականացված գռեհիկ շոուներ․ դիմել եմ ԱԺ․ Ավանեսյան
Քաղաքական«Դիմել ենք ԱԺ, որովհետև կարծում ենք, որ պատգամավորական մանդատը թույլ չի տալիս որևէ անձի դրսևորել խուլիգանական վարքագիծ». Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով երեկվա միջադեպի մասին։
Հարցին՝ ակնկալում են, որ այդ պատգամավորներին զրկե՞ն պատգամավորական մանդատից, Ավանեսյանը կարծիք հայտնեց, որ ԱԺ-ում ստեղծվող էթիկայի հանձնաժողովը մանրամասն կքննի ու խստորեն արձագանք կլինի դրան համապատասխան։
Ավանեսյանը նշեց, որ պատգամավորներն ունեն բոլոր հնարավորությունները նախարարների հետ հանդիպելու համար՝ ուղղելու հարցեր, քննադատություն և այլն․ «Բայց չգիտես, թե ինչու օրենքով սահմանված, քաղաքակիրթ երկրներին բնորոշ հարթակները թողած՝ անձինք ոչ թե հանդիպում են ուզում, այլ ուղղակի բեմականացված գռեհիկ շոուներ»։
«Եվ կրկնեմ, այո, ոստիկանական ուժերը, մեր բոլոր իրավապահները պետք է գործեն օրենքի շրջանակներում։ Ժողովրդավարության սկզբունքերը Հայաստանում պահպանվում են 2018 թվականից սկսված, ինչի վերաբերյալ ամեն տարի բազմաթիվ արձանագրումներ են լինում։Տարեցտարի Հայաստանը, որպես ժողովրդավար երկիր, իր դիրքերը բարելավում է, բայց ժողովրդավարությունը չի նշանակում անօրինականություն, այն նշանակում է օրենքի ուղիղ գերակայություն»,-ասաց նա։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է