Ռուսաստանը ոտք չի դնի այն նույն փոցխի վրա, ինչ ԽՍՀՄ-ը. Պուտին
ԱշխարհԺամանակակից Ռուսաստանը չի կրկնի խորհրդային անցյալի սխալները՝ ստեղծելով երկաթե վարագույր և փակելով իր տնտեսությունը։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը երիտասարդ ձեռներեցների ու գիտնականների հետ հանդիպմանը։ Ռուսաստանի ղեկավարը խոստացել է, որ երկրի տնտեսությունը բաց կմնա։
«Մենք փակ տնտեսություն չենք ունեցել, այսինքն՝ ունեցել ենք, բայց սովետի ժամանակ, երբ ինքներս մեզ կոտորեցինք, մեր ձեռքով ստեղծեցինք այսպես կոչված երկաթե վարագույրը։ Բայց մենք հիմա սա չենք պատրաստվում անել, ոտք դնել նույն փոցխին։ Մեր տնտեսությունը բաց է լինելու, իսկ ով չի ուզում` ինքն իրեն կթալանի»,- իր դիրքորոշումը պարզաբանել է նախագահը։