Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Պուտինի նկատմամբ
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագրով պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ռուսաստանի կառավարության գրեթե բոլոր անդամների դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պատժամիջոցներ են սահմանվել ընդհանուր 35 անձանց նկատմամբ: Պատժամիջոցների ցուցակում են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը և Արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն։