Նոր աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում ՊՆ-ում․ «Իրավունք»
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Քննիչ հանձնաժողովը դեռ աշխատանքները չսկսած՝ չար լեզուներն ասում են, որ արդեն իսկ մեղավորներ է կարգել: Ավելին, այդ մեղավորների մի մասը այս օրերին ակտիվ հարցաքնությունների է հրավիրվում՝ պատերազմի հանգամանքները բացահայտող տարբեր գործերով:
Իշխանականների շրջանում շրջանառվող լուրերի համաձայն, շուտով նոր, աղմկահարույց ձերբակալություններեն սպասվում ՊՆ-ում: Ըստ օդում կախված լուրերի, հատկապես աչքի տակ են վերցվել Արտակ Դավթյանի մտերիմ համարվող կադրերը:
Չնայած՝ հաշվի առնելով, որ պատերազմի մեկնարկային փուլում հայկական բանակի խղճուկ վիճակի անմիջական մեղավորներից մեկն էլ Դավթյանն է, նրան պատասխանատվության կանչելն առավել քան տեղին կլիներ: Բայց շատ ավելի լավ կլիներ, այնտեղ նստեր Նիկոլի կողքին»: