Ավտովթար՝ Արմավիրում․ 52-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր շրջվել է
Արտակարգ Պատահար
Երեկ` հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 52-ամյա Արմեն Տ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ