«Մի օր ամենքս էլ հոգնում ենք՝ չհասկացված լինելուց, անլուծելի հարցերի լուծումը փնտրելուց»․ Նազենի Հովհաննիսյան
Ժամանց
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններով կիսվելով իր մտքերով։
«Հոգնում ենք... մի օր ամենքս էլ հոգնում ենք՝ չհասկացված լինելուց, անընդհատ նույն պատին զարնվելուց, անլուծելի հարցերի լուծումը հա փնտրելուց... հոգնում ենք, սրտանց ու անկեղծ, հոգնում՝ անօգնական ու անօգուտ մեր վիճակից...
Մի օր հոգնում ենք ինքներս մեզ ու աշխարհի հետ պայքարից...
Հոգնում ենք անդառնալի վատնված ժամանակից, անդադար պինդ կամ ուժեղ լինելուց...
Անընդհատ ինչ-որ բան ապացուցելուց..
Հոգնում ենք՝ հազար տարվա ծանոթից շնչահեղձության աստիճան հիասթափվելուց կամ մի հազարերորդ անգամ նույն ծուղակն ընկնելուց....
Մարդ ենք, բոլորս էլ հոգնում ենք... նորմալ է...
Ես էլ.. երբեմն մահու չափ եմ հոգնում՝ ամենից ու ինձնից...
Բայց վերջում շունչս առնում եմ ու նայում ՎԵՐ...
«Կհոգնենք» մի այլ կյանքում:
Հիմա ապրել է պետք: Թեկուզ ատամները սեղմած, բայց ապրել՝ վեր նայելով, էդքան բան»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ