ԴԺՀ Պն-ն հայտնել է Սլովյանսկի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
ԱշխարհԱյսօր ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը հայտարարել է Սլովյանսկի ուղղությամբ առաջխաղացման մասին։ ՊՆ-ի առավոտյան ճեպազրույցում Սլավյանսկի մասին խոսք չկար։
Նախօրեին Դոնեցկի շրջանային ռազմական վարչության նախագահ Պավել Կիրիլենկոն հերքել էր այս տեղեկությունը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի Զինված ուժերը շարունակում են «պահել պաշտպանությունը», իսկ ռուս զինվորականները « առաջ չեն շարժվել» քաղաքի ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) ամենօրյա վերլուծական զեկույցում գրում է, որ ռուսական ուժերը քիչ առաջընթաց են գրանցել Սլովյանսկից հյուսիս, բայց, հավանաբար, դժվարություններ կունենան բուն քաղաքը գրոհելու համար՝ կապված մարտավարական խնդիրների հետ: