ԱՄՆ-ում տեղի է ունեցել Կապիտոլիումի գրոհի վերաբերյալ լսումների առաջին օրը
ԱշխարհԱՄՆ-ում կայացել է Կապիտոլիումի գրոհի վերաբերյալ լսումների առաջին օրը, որի ժամանակ հատուկ ստեղծված հանձնաժողովը ամերիկացիներին կներկայացնի կատարվածի վերաբերյալ իրենց եզրակացությունները։
Դեմոկրատների գլխավորած այս հանձնաժողովը ցանկանում է վերջնական զեկույց հրապարակել այն ժամանակ տեղի ունեցած անկարգությունների և 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները խաթարելու փորձերի վերաբերյալ։
Դրանց կազմակերպիչները հուսով են, որ Հանրային լսումները ցույց կտան, որ հունվարի 6-ը «2020 թվականի ընտրությունների արդյունքները չեղարկելու և իշխանության անցումը կանխելու համակարգված, բազմափուլ ջանքերի արդյունք էր», և որ Թրամփն այս իրադարձությունների կենտրոնում էր։