Ճապոնիայում ինչ-որ մեկը փորձում է ծիսական տիկնիկների միջոցով անիծել Պուտինին
ԱշխարհՃապոնիայում՝ Տոկիոյի մերձակայքում գտնվող սինտոյական սրբավայրերի տարածքում, մայիսի սկզբից Վլադիմիր Պուտինի լուսանկարով ծղոտե տիկնիկներ են հայտնաբերվել՝ գամված ծառին։ Ինչ-որ մեկը հնագույն սովորույթով փորձում է անիծել Ռուսաստանի նախագահին։
Ինչպես պարզաբանում է ճապոնական մամուլը, այս տիկնիկները կատարում են մոտավորապես նույն դերը, ինչ թշնամու տիկնիկները վուդուի պաշտամունքում, սակայն ճապոնացիներն ունեն իրենց հին սովորույթը, և պետք չէ ասեղներ դնել տիկնիկին, այլ պետք է մեխել այն տաճարի տարածքում գտնվող ծառին։
Այս սովորույթը կոչվում է «ushi no toki mairi», որը նշանակում է «այցելել տաճար ցուլի ժամին», իսկ ցլի ժամը ճապոնական ավանդույթի համաձայն՝ առավոտյան ժամը մեկից երեքն է։
«Սովորաբար ծղոտե տիկնիկի միջոցով նրանք խնդրում են մահ ուղարկել», - բացատրում է Japan Today-ը։