Բժիշկը խոսել է իմպոտենցիայի առաջացման պատճառների մասին
Այլ
Ռուս ուրոլոգ Կոնստանտին Պրոխորենկոն «Доктор Питер» պորտալին պատմել է, թե ինչպես է իմպոտենցիան կապված սրտի առողջության հետ:
Ուրոլոգի խոսքով՝ էրեկտիլ դիսֆունկցիան կապված է տղամարդու օրգանիզմում բազմաթիվ պաթոլոգիական պրոցեսների առաջացման հետ։
«Նախկինում տարբեր հոգեբանական խնդիրներ համարվում էին էրեկտիլ դիսֆունկցիայի հիմնական պատճառը, սակայն այսօր հայտնի է, որ իմպոտենցիայի դեպքերի մեծ մասը պայմանավորված է սրտանոթային համակարգի խանգարումներով», - ասել է Պրոխորենկոն:
Բժիշկը բացատրել է, որ իմպոտենցիան կապված է սրտի հիվանդության հետ, քանի որ սեռական օրգանների անոթները հակված են աթերոսկլերոզի, և դրանց նեղացումը խանգարում է նորմալ արյան հոսքին։ Ուստի ուրոլոգը խստորեն խորհուրդ է տվել այցելել սրտաբանի` սրտի մկանների աշխատանքը ստուգելու համար։
Պրոխորենկոն նշել է, որ այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդությունը, զարկերակային հիպերտոնիան, արյան շրջանառության խանգարումները, կարող են հանգեցնել իմպոտենցիայի։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ