Լոռու մարզում բախվել են ЗИЛ-ն ու Ford Transit-ը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Նվեր Բեգլարյանի վարած ЗИЛ մակնիշի և Հարություն Սրապիոնյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վթարի փաստով պարեկային ծառայության Լոռու գումարտակում նյութեր են նախապատրաստվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ЗИЛ-ի վարորդը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ