Ռուսաստանը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Աշխարհ«Ռուսական կողմը խստորեն դատապարտում է Իսրայելի օդային հարվածը Դամասկոսի միջազգային օդանավակայանին»,- այս մասին ուրբաթ օրը՝ հունիսի 10-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ «նման անպատասխանատու գործողությունները լուրջ վտանգներ են ստեղծում միջազգային օդային երթևեկության համար և իրական վտանգի տակ են դնում անմեղ մարդկանց կյանքը»։
«Մենք պահանջում ենք իսրայելական կողմից դադարեցնել այս արատավոր գործելակերպը», - հետևում է Զախարովայի մեկնաբանությանը, որը հրապարակվել է գործակալության կայքում։
Ռուսական նախարարությունը կրկին ընդգծել է, որ Իսրայելի հարվածը Սիրիայի մայրաքաղաքի օդանավակայանին «սադրիչ հարձակում է սիրիական քաղաքացիական ենթակառուցվածքի ամենակարևոր օբյեկտի վրա»։