Չինաստանը պատերազմ է խոստանում Թայվանի անկախության դեպքում
Աշխարհ«Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը չի վարանի պայքարել, եթե Թայվանը պոկվի Չինաստանից»,- այս մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը Սինգապուրում Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ Չինաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Վեյ Ֆենհեի հանդիպման արդյունքներով։
Նրա խոսքով՝ Պեկինը հաստատակամորեն կպաշտպանի երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Ինչպես պարզաբանել է Ու Ցյանը, Չինաստանը չի փոխի իր դիրքորոշումն այս հարցում։ Միաժամանակ նա նշել է, որ Չինաստանի իշխանությունները դեմ են, որ չին-ամերիկյան հարաբերությունները «դիտարկվեն բացառապես մրցակցության հարթությունում»։