ՌԴ֊ի գրաված Խերսոնի շրջանի բնակիչների՝ ուկրաինական բանկերին պարտքերը կներվեն
ԱշխարհԽերսոնի շրջանի բնակիչներին կներվեն ուկրաինական բանկերին ունեցած պարտքերը, խոստացել է շրջանի տեղական ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում։
«Նայելով առաջ՝ ես բոլորին կասեմ, որ, ամենայն հավանականությամբ, բոլոր պարտքերը, որոնք մնացել են կոլեկտորներում և այլ տարբեր ուկրաինա-նացիստական բանկերում, կներվեն», - ասել է նա:
Ստրեմուսովի տեղակալը հավելել է, որ Խերսոնի մարզը սկսում է առավելագույնս վճարել սոցիալական նպաստները և ձևավորել կենսաթոշակային ծրագիր։ Նա նաև զգուշացրել է, որ առանց Ռուսաստանի քաղաքացիության՝ անհնար է բանկային հաշիվ բացել։