Կիևում բացվել է ցուցահանդես՝ նվիրված ուկրաինական բանակում ԼԳԲՏ ներկայացուցիչներին
ԱյլԿիևում բացվել է լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված ուկրաինական բանակում և ռազմաճակատում ԼԳԲՏ ներկայացուցիչներին, հայտնում է ZMINA կենտրոնը։
Ցուցահանդեսի կազմակերպիչ Օքսանա Սոլոնսկայան ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերի շարքերում գեյերի և լեսբուհիների վիճակագրություն չկա, քանի որ նրանցից շատերը չեն հայտնել իրենց օրենտացիայի մասին։
«2014 թվականից ի վեր մենք հաճախ ենք լսել, որ պատերազմում ԼԳԲՏ մարդիկ անտեսանելի են կամ ընդհանրապես չեն երևում ճակատում: Այժմ, լայնածավալ ներխուժման ժամանակ, հատկապես կարևոր է նշել, որ մենք այստեղ ենք և նաև նպաստում ենք հաղթանակին», - նշել է Սոլոնսկայան: