Ղարիբաշվիլին Եվրախորհրդարանի բանաձևը վիրավորական է համարել
Աշխարհ
Եվրախորհրդարանի (ԵԽ) բանաձեւը, որը վերաբերում է վրացական ԶԼՄ-ներում տիրող իրավիճակին, վիրավորական է։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Վիրավորական է այն բանաձևը, որը տոգորված է ստերով և ոչ ճշգրիտ տեղեկություններով։ Ես նրա մեջ նաև իռացիոնալություն էի տեսնում։ Այս բանաձեւից հանվել է ողջամիտ ամեն բան։ Իհարկե, կան բազմաթիվ փաստական անճշտություններ, բազմաթիվ ստեր, որոնց հետ կապված ես շատ եմ ցավում», - մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը:
Վրաստանը ոչ մեկից ոչինչ չի մուրում, վրացիները քաղաքակիրթ ազգերից են, շարունակել է կառավարության ղեկավարը։ «Վրաստանի և վրաց ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը, որը դրսևորեցին 300 եվրոպացի պատգամավորներ, անպատասխանատու է և վիրավորական»,- եզրափակել է նա։
Եվրախորհրդարանը հինգշաբթի բանաձեւ է ընդունել Վրաստանում ԶԼՄ-ների վիճակի վերաբերյալ։ Փաստաթղթում կոչ է արվում դիտարկել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ անձնական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ վրացական ժողովրդավարության վրա բացասական ազդեցության պատճառով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ